ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ամառային դպրոց «Վարակաբանությունն ապագայի մասնագիտություն»
Առողջապահության ոլորտի հարգելի գործընկերներ Առողջապահության ազգային ինստիտուտի Համաճարակաբանության և վարակային հիվանդությունների ամբիոնը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) և ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (ԻՀԱԿ) հետ համատեղ, հայտարարում են ամառային դպրոց՝ «Վարակաբանությունն ապագայի մասնագիտություն» խորագրով, նախատեսված բժշկական համալսարանների վերջին կուրսի ուսանողների, նորավարտ բժիշկների և մասնագիտացման հարցում դեռևս չկողմնորոշված բժիշկների համար: Դպրոցը կանցկացվի 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծրագիր