ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առողջապահական ծառայությունների ծախսերի հաշվարկման փորձագետ

ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) համակարգի ներդրման գործընթաց: 2023 թվականին ընդունվել է ԱՀԱ ներդրման հայեցակարգը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ներառված է նաև Կառավարության 2021-2026 թթ-երի ծրագրում, ինչպես նաև Առողջապահության նախարարության 2023-2026 թթ-երի ռազմավարական ծրագրում։ Ռազմավարական ծրագրերի միջոցառումներով նախատեսվում է, որ ԱՀԱ կներդրվի փուլային՝ սկսած 2024թ-ից, իսկ 2023 թվականը համարվում է ԱՀԱ ներդրման նախապատրաստման տարի, որի ընթացքում պետք է իրականացվեն հիմնական և նվազագույն ծառայությունների և նորմատիվների հաշվարկում/վերանայում, ինչպես նաև ԱՀԱ ներդրմամբ պայմանավորված ապահովագրական վճարի հաշվարկման, վճարման, հաշվատվությունների նարկայացման մեխանիզմի մշակում։

Ծրագիր