ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բուժքույրական գործի կազմակերպումը ստոմատոլոգիայում (մոդուլ 1, մոդուլ 2, մոդուլ 3)»

2023թ. օգոստոսի 7-18-ը (կրկնողաբար) Երևան քաղաքում կամ առցանց (Զում հարթակ) «Մեդիտրինա ուսումնական կենտրոն» ՍՊԸ կողմից կանցկացվի «Բուժքույրական գործի կազմակերպումը ստոմատոլոգիայում (մոդուլ 1, մոդուլ 2, մոդուլ 3)» թեմայով գիտագործնական դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ստոմատոլոգիական կաբինետի բուժքույրեր։ Մոդուլ 1-ի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, մոդուլ 2-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 10 տեսական և 1 գործնական կրեդիտ, մոդուլ 3-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 99 տեսական և 5 գործնական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել (033)003201 հեռախոսահամարով:

Ծրագիր