ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Իգական սեռական համակարգի բջջաբանություն»

2023 թվականի հունիսի 19-23-ը կրկնողաբար Երևան քաղաքում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկացվի «Իգական սեռական համակարգի բջջաբանություն» թեմայով կատարելագործման դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բջջաբաններ, բժիշկ-լաբորանտներ, բժիշկ-ախտաբաններ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական և 18 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով:

Ծրագիր