ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Լաբորանտների կատարելագործում»

2023 թվականի հունիսի 19-23-ը կրկնողաբար Երևան քաղաքում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի կողմից կանցկացվի «Լաբորանտների կատարելագործում» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ լաբորանտներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 տեսական և 17 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով:

Ծրագիր