ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ներքին հիվանդությունների արդի հարցերը»

2023 թվականի հունիսի 19-ից մինչև օգոստոսի 7-ը կրկնողաբար ք. Երևանում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Ներքին հիվանդությունների ամբիոնի կողմից կանցկացվի «Ներքին հիվանդությունների արդի հարցերը» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ թերապևտներ, ռևմատոլոգներ, թոքաբաններ, էնդոկրինոլոգներ, նեֆրոլոգներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 107 տեսական և 62 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010235310, 011300088 հեռախոսահամարներով:

Ծրագիր