ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը

2023թ․ հունիսի 13-16-ը Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ հետ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համատեղ կանցկացվի «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը՝ բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, ընտանեկան բժիշկներ, ռադիոլոգներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 14 տեսական և 2 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091419894 հեռախոսահամարով:

Ծրագիր