ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արյան իմունոհեմատոլոգիական հետազոտությունների ժամանակակից հարցեր»

2023 թվականից կրկնողաբար Երևան քաղաքում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի կողմից կանցկացվի «Արյան իմունոհեմատոլոգիական հետազոտությունների ժամանակակից հարցեր» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, շճաբաններ, տրանսֆուզիոլոգներ, նեոնատոլոգներ, մանկաբարձ- գինեկոլոգներ, թերապևտներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:

Ծրագիր