ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Էնդոդոնտիկ բուժման բարդություններ․մաս 1 և մաս 2»

2023թ․ մայիսի 19-ին (մաս 1) և մայիսի 20-ին (մաս 2) Երևան քաղաքում և առցանց («Զում» հարթակ) «Մեդիտրինա ՈՒԿ» ՍՊԸ կողմից կանցկացվի «Էնդոդոնտիկ բուժման բարդություններ․մաս 1 և մաս 2» թեմայով գիտագործնական դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բժիշկ-ստոմատոլոգներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական և 4 գործնական կրեդիտ` մաս 1-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, մաս 2-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 4 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել (033)00-32-01 հեռախոսահամարով:

Ծրագիր