ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Լիմֆոլոգիայի կարևորությունը ժամանակակից վերականգնողական բժշկության մեջ» թեմայով սեմինար

2023 թ-ի հունիսի 3-ին, Երևան քաղաքում «Լիմֆ» վերականգնողական կենտրոնի կողմից կանցկացվի «Լիմֆոլոգիայի կարևորությունը ժամանակակից վերականգնողական բժշկության մեջ» թեմայով սեմինար: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բժիշկ վերականգնողաբաններ, վնասվածքաբաններ, սպորտային բժիշկներ, անոթային վիրաբույժներ, ուռուցքաբաններ, ռևմատոլոգներ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր։ Սեմինարի մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 096434686 հեռախոսահամարով:

Ծրագիր