ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի իրացումն ու ոչ խտրական մոտեցման կիրարկումը բուժաշխատողների կողմից»

2023թ-ի մայիսի 4-5-ը առցանց («ZOOM» հարթակում) «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կողմից կանցկացվի «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի իրացումն ու ոչ խտրական մոտեցման կիրարկումը բուժաշխատողների կողմից» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբարձ–գինեկոլոգներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 095491496 հեռախոսահամարով:

Ծրագիր