ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթության ծրագիր Երևան-2023»

2023 թվականի ապրիլի 14, 15-ին Երևան քաղաքում ««Ազգային Բժշկական պալատ» Մասնագիտական Միություն» ՀԿ կողմից «Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիա» ՀԿ հետ համատեղ կանցկացվի «ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթության ծրագիր Երևան-2023» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ սպորտային բժիշկներ, վնասվածքաբան-օրթոպեդներ, նյարդավիրաբույժներ, ներքին հիվանդությունների մասնագետներ, վերականգնողաբաններ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 9 տեսական և 7 գործնական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 043 007101 հեռախոսահամարով:

Ծրագիր