ԱԱԻ-ում վերապատրաստումները շարունակվում են

Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից 2020 թվականի ապրիլի 4-ից ապրիլի 11-ը ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների համար  իրականացվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման մի շարք դասընթացներ։

Նշված ժամանակահատվածում դասընթացին առցանց եղանակով մասնակցել են տարբեր մարզերի բժշկական հաստատություններից, ինչպես նաև Երևան քաղաքի պոլիկլինիկաններից թվով 618 բուժաշխատակից` 227  բժիշկ և 391 միջին բուժանձնակազմ:

 Առողջապահության ազգային ինստիտուտը, Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացրել է նաև բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների համար նոր կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման ուղղված
դասընթաց:Դասընթացին մասնակցել են Երևան քաղաքի պոլիկլինիկաների  բուժաշխատողները:

Բացի վերոնշյալից, ամերիկահայ գործընկերների հետ համատեղ  իրականացվել է թեմատիկ վեբինարներ մի շարք մասնագետների համար: