Վերապատրաստման դասընթացներ ԱԱԻ-ում

Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից 2020 թվականի մարտի 25-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների համար  իրականացվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ տեսական, գործնական, ինչպես նաև առցանց տարբերակներով։

Դասընթացին ներկա են գտնվել 331 բուժաշխատողներ,  որոնցից  131-ը  բժիշկ, իսկ 200-ը  միջին և կրտսեր բուժանձնակազմ։

Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Դասընթացներին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Հանրապետության բուժաշխատողներ, որոնք ներառված չեն վերոնշյալ  թվերի մեջ։

Բացի վերոնշյալից, մեր գործընկերների աջակցությամբ, կազմակերպվել է առցանց ուսուցում «վեբինար» մի շարք մասնագետների համար:

 Հավելենք, որ նկարահանվել են դասընթացների վիդեո տարբերակները, որոնք տեղադրված են Youtube-ում, ԱԱԻ կայքում և ֆեյսբուքյան էջում: