«Բիոէթիկայի ներածություն» առցանց դասընթացի մասնակիցների հանդիպում

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ «Բիոէթիկայի ներածություն» առցանց դասընթացի մասնակիցների հանդիպումը: Ապրիլի 28-ից հունիսի 11-ն անցկացված դասընթացին մասնակցած 16 մասնակիցներ, այդ թվում՝ ԱԱԻ-ի 7 աշխատակիցներ ստացան վկայականներ: 
Վերջին տարիների բժշկագիտության սրընթաց զարգացումն ի հայտ է բերել նաև մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանությանն առնչվող բարոյագիտական հարցեր, որոնց կարգավորման ձևակերպումներին ծանոթ լինելը հույժ կարևոր է դառնում կյանքի տարբեր, որպես կանոն, անկանխատեսելի իրավիճակներում: HELP հարթակում հասանելի դասընթացը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին, դրանով իսկ նպաստելով իրազեկված հասարակության ստեղծման գործին, որտեղ մարդու հիմնարար իրավունքները պաշտպանվում են օրենքի ուժով: