ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ ավագ բուժաշխատողների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից դեկտեմբերի 6-9-ը անցկացվելու է  «Առավել հաճախ հանդիպող նեֆրոլոգիական և  գաստրոէնտերոլոգիական  պաթոլոգիաները  երեխաների մոտ և դրանց վարումը ԱԱՊ օղակում» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց:

Մասնակիցներին կտրամադրվի 21 կրեդիտ՝ 14 տեսական և 7 գործնական: 
Դասընթացը վճարովի է (20 000 դրամ):

Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով 

Դասընթացը վարելու են
• Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
• Գոհար Այվազյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
• Միլենա Ոսկանյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Թիրախային լսարան
• Մանկաբույժներ
• Ընտանեկան բժիշկներ
• Նյարդաբաններ
• Երիկամաբաններ
• Ռևմատոլոգներ 
• Գաստրոէնտերոլոգներ
• Իմունոլոգներ
• Ալերգոլոգներ
 
Ձևաչափը՝ առկա
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
Հեռ. 055-88-44-37