Աշխատանքային հանդիպում-քննարկում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարանի այգում

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի միջև վերջերս կնքված փոխըմբռնման հուշագրին հաջորդել են գործնական քայլերը: Խորհրդանշական է, որ հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացման կրթական գործընթացներում նոր որակ ու մշակույթ նեմուծելուն ուղղված ծրագրերի հերթական քննարկման համար ընտրվել էր ԱԱԻ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարանի այգին:
Հանդիպում-քննարկմանը ներկա էին ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Մանկաբուժության ամբիոնի վարիչ և տնօրենի գլխավոր խորհրդական Կարինե Սարիբեկյանը, դեկան Գոհար Երիմյանը, ԱՆ խորհրդական Շանթ Շեխերդիմյանը, «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի կորպորատիվ հարաբերությունների ղեկավար Արմեն Մինասյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը: