Բուժաշխատողների ռեգիստրի «Վերապատրաստողների վերապատրաստում» (TOT) դասընթաց

Շարունակվում են Առողջապահության ազգային ինստիտուտի կազմակերպած վերապատրաստողների վերապատրաստման (TOT) դասընթացները:

Այս անգամ ԱԱԻ-ում անցկացվող դասընթացին մասնակցեցին մայրաքաղաքի եւ մարզերի ՀՎԿԱԿ-ների եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բուժաշխատողներ, որոնց ներկայացվեց համակարգի ներդրման նպատակն ու դրա գործիքներին տիրապետելու կարևորությունը:

ԱԱԻ-ի Բուժաշխատողների ռեգիստրի վարման բաժնի ղեկավար Անդրանիկ Հարոյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ռեգիստրում անձնական հաշիվ ունենալու կարգը: Դասընթացն անցավ թվային առողջապահության այս նորամուծության հետ կապված մասնակիցների հարց ու պատասխանով։

Ծրագիրն իրականացվում է Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ: