«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2019թ. | Առողջապահության ազգային ինստիուտ

«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2019թ.

Բժշկական վիճակագրությունը երկրի առողջապահության համակարգի գործունեության գնահատման բանալին է, առողջապահության քաղաքականության և ռազմավարության մշակման ու հետագա ներդրումների համար ուղեցույցը:                                                                          

Բնակչության առողջության պահպանման և բարելավման գործում կարևոր դերակատարում ունի առողջապահության համակարգի ճիշտ քաղաքականությունն ու ռազմավարությունը: Առողջապահության համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման հաջողությունը մեծապես պայմանավորված է ներկա վիճակի մասին տեղեկատվության առկայությամբ, որակով, թափանցիկությամբ և ամբողջականությամբ: 

Առողջապահության տեղեկատվական համակարգը կարևոր նշանակություն ունի ոլորտում բարեփոխումների իրականացման, ռազմավարության մշակման, ինչպես նաև մոնիթորինգի և համակարգի արդյունավետ գործունեության գնահատման համար:

Բժշկավիճակագրական տվյալների օգնությամբ կատարվում են տարատեսակ վերլուծություններ բնակչության շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդությունների տարածվածության և միտումների, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող հաստատությունների գործունեության, բժշկական օգնության որակի, ծանրաբեռնվածության, աշխարհագրական հասանելիության, մարդկային ներուժի առկայության և ապահովվածության, բնակչության կեցության և առողջության մակարդակների փոխադարձ կապի, առողջության վրա վարքագծային և կենսաբանական գործոնների, ինչպես նաև դետերմինանտների ազդեցության գնահատման վերաբերյալ:

Տարեգիրքը բաղկացած է 6 բաժիններից՝ ժողովրդագրական ցուցանիշներ, առողջության ցուցանիշներ, ոչ վարակիչ հիվանդություններ՝  արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, ներզատական համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ, մոր և մանկան առողջություն, իմունոկանխարգելում, առողջապահական ռեսուրսներ և ծառայություններ, մարդկային ներուժ: 

Վիճակագրական տվյալները որոշ դեպքերում ներկայացված են ըստ սեռատարիքային խմբերի, ըստ մարզերի նաև ժամանակագրական աղյուսակների տեսքով: 

Դիտել/Ներբեռնել զեկույցը
Առկա է նաև անգլերեն տարբերակը, դիտելու կամ ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ