Մոր և մանկան առողջության ցուցանիշների միտումները, հիմնախնդիրները, առաջիկա ռազմավարական ուղղությունները

<<Մոր  և մանկան  առողջության  ցուցանիշների  միտումները, հիմնախնդիրները, առաջիկա ռազմավարական ուղղությունները>> թեմատիկ զեկույցը պատրաստվել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի հիմնական ցուցանիշների վերլուծության և վերջին տասնամյակների միտումների գնահատման ճանապարհով: Իրավիճակային վերլուծությունը իրականացվել է ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի (ԱԱԻ) Առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի (ԱՏՎԱԿ) և ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) պաշտոնական հրատարակումներում (Վիճակագրական տարեգրքեր, Ժողովրդագրական ժողովածուներ, թեմատիկ զեկույցներ և տեղեկատուներ), ինչպես նաև տնային տնտեսություններում և/կամ բուժհաստատություններում իրականացված ընտրանքային հետազոտությունների զեկույցներում (Ժողովրդագրական և առողջապահական հարցերի հետազոտություններ՝ 2000, 2005, 2010 և 2015-2016թթ.,այլ) երեխաների և կանանց առողջության և առողջապահական ցուցանիշների վերաբերյալ առկա տվյալների, դրանց միտումների գնահատման և միջազգային համադրելի տվյալների հետ դրանց համեմատությունների հիման վրա:

Դիտել/Ներբեռնել զեկույցը