Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի աշխատանքային այցը ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Սույն թվականի հունիսի 25-ին Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեն (International Narcotics Control Board - INCB) աշխատանքային այցով այցելել է ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ: Կոմիտեի նպատակն է դիտարկել անդամ-երկրներում թմրամիջոցների երեք հիմնական կոնվենցիաների դրույթների իրականացումը: Թմրամիջոցների վերահսկողության միջազգային կոմիտեն /INCB/ անդամ-երկրներում թմրամիջոցներին առնչվող երեք կոնվենցիաների իրականացման վերահսկողություն իրականացնող մարմին է: Կոմիտեն տարեկան այցելություններ է կատարում մի շարք երկրներ և այդ այցերի ընթացքում, որպես կանոն, հանդիպումներ է ունենում առողջապահության նախարարություններում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետներըներկայացրեցին Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի բաժնի գործունեության վերաբերյալ մանրամասներ, Սուրեն Նազինյանի կողմից անդրադարձ կատարվեց Թմրամիջոցների տարեկան զեկույցներին, քննարկվեցին ընթացիկ արդյունքներ, բարձրացրած հարցերին հնչեցին սպառիչ պատասխաններ: Կողմերը պայմանավորվել են հետագա հանդիպումների միջոցով առավել սերտացնել համագործակցությունն ու նոր թափ հաղորդել իրականացվող համատեղ քայլերին: