ԱԱԻ-ի կայքը` նոր դիզայնով և տեխնոլոգիական լուծումներով

ԱԱԻ-ի կայքը` նոր դիզայնով և տեխնոլոգիական լուծումներով

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ-ն նոր  կայք ունի, որի շնորհանդեսը կայացավ ապրիլի 16-ին: Նոր վեբ-կայքը նախագծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ համապատասխան ժամանակակից դիզայնով և վերազինված տեխնիկական և ծրագրային հետաքրքիր լուծումներով: Կայքն արդեն մի քանի օր է, ինչ իր օգտատարերին հասանելի է բոլորովին նոր տարբերակով: Նոր դիզայն, նոր ֆունկցիաներ, որոնց շնորհիվ օգտատերն ավելի հեշտ ու արագ կկողմնորոշվի, ինչպես նաև հնարավորություն կունենա գտնել իրեն հետաքրքրող նյութերը, Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից մշակված առողջապահական տվյալների PX էլեկտրոնային բազան: PX տվյալների բազան էլեկտրոնային հարթակ է, որը հնարավորություն է տալիս առկա առողջապահական տվյալները ներկայացնել ամփոփ տեսքով՝ օգտագործողների համար հասանելի և արդյունավետ ձևով: Կայքի համակարգող Լուսինե Հովհաննիսյանը ներկայացնելով հնարավորությունները՝ նշեց, որ մի քանի ամիսների  աշխատանքի ընթացքում ստեղծվել են նոր դարաններ, մուտքագրվել է կայքի բովանդակությունը: Ներկայացված են նաև ԱՆ ազգային ինստիտուտի  պատմության հավաքածուն, ԱԱԻ գործունեության, միջոցառումների, կրթական ծրագրերի, հրատարակումների, ստորաբաժանումների մասին նյութեր։ «Կարևորելով 21-րդ դարի տեղեկատվական տեխնելեգիաների դերը՝ համոզված ենք, որ նորացված կայքը և հաղորդակցման նման ձևը թույլ կտա Ձեզ ակտիվ մասնակիցը դառնալու Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերին և իրադարձություններին: Արխիվից հանվել են բազմաթիվ ալբոմներ, որտեղ կարելի է ասել՝ զետեղված է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի անցած  ողջ ճանապարհը, նյութերն ամբողջությամբ թվայնացվել են, որն արդեն առկա է մեր կայքում»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը: Կայքի համակարգողը նաև տեղեկացրեց, որ կայքը մշտապես գտնվելու  է թարմացման փուլում, շուտով կայքում կներկայացվի նաև ինստիտուտի աշխատակիցների մասին տեղեկատվություն: Նշենք, որ կայքի պաշտոնական շնորհանդեսին ներկա էին շահագրգիռ տարբեր կառույցների ներկայացուցիչներ: