Մեկնարկեց «ՄԻԱՎ վարակ» դասընթացի հերթական ցիկլը

Հոկտեմբերի 28-ին ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի «ՄԻԱՎ վարակ» դասընթացի ավագ բուժաշխատողների համար նախատեսված «ՄԻԱՎ վարակի արդիական հարցեր» խորագրով եռօրյա թեմատիկ ցիկլը:

Դասընթացի մեկնարկին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դասընթացի գիտական ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյանը: Նա ներկայացրեց դասընթացի կառուցվածքը, նպատակն ու խնդիրները, դերն ու նշանակությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ավագ և միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործում:

Դասընթացին մասնակցում են Երևանի և մարզերի բժշկական կազմակեր­պութ­յունների բժիշկներ:

Դասընթացն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների և գործնական պա­­րապմունքների ձևով, իրականացվում են խմբային քննարկումներ, ցուցադրվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ տեսանյութեր:

Ուսումնական գործընթացի շրջանակում դասընթացի առաջին օրը մասնակիցները եղան Կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնում, իմացան արդիական սարքավորումներով իրականացվող հետազոտությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին:

«ՄԻԱՎ վարակ» դասընթացն անցկացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակ­ցու­թ­­յամբ: Մասնակցությունն անվճար է և կվավերացվի վկայականով: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 13 տեսական և 3 գործնական կրեդիտ: