ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց, 2014 | Առողջապահության ազգային ինստիուտ

ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց, 2014

Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ 2014 թվականի ազգային զեկույցը թվով վեցերորդ նմանատիպ աշխատությունն է Հայաստանում թմրամիջոցների և թմրամոլության իրավիճակի վերաբերյալ: Այն պատրաստվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության թմրամիջոցների և թմրամոլության դիտակայանի կողմից: Սույն զեկույցը ներկայացնում է 2013 թվականի ընթացքում թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ իրավիճակը Հայաստանում` ներառելով հանրապետությունում թմրամիջոցների առաջարկի և պահանջարկի նվազեցման ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների համառոտ ակնարկը, գնահատականներ և վերլուծություններ: Զեկույցի կառուցվածքը համապատասխանեցվել է Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի կողմից առաջարկվող ստանդարտներին: Զեկույցն օգտակար տեղեկատվության և վերլուծության աղբյուր կարող է հանդիսանալ թմրամիջոցների և թմրամոլության ոլորտում քաղաքականություն և գործունեություն իրականացնողպետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների համար:

Դիտել/Ներբեռնել զեկույցը