ՀՀ ԱՆ ԱԱԻ-Ի ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ | Առողջապահության ազգային ինստիուտ

ՀՀ ԱՆ ԱԱԻ-Ի ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ¦ փակ բաժնետիրական ընկերության Ընտանեկան ստոմատոլոգիայի դասընթացների գիտագործնական կենտրոնը, 2004 թվականից գործում է ՀՀ ԱՆ ԱԱԻ կազմում ք.Երևան, Կոմիտաի պող.49/4 հասցեում:

Ընկերության առաքելությունն է հնարավորինս բարձրորակ և որակյալ ատամնաբուժական ծառայություններ մատուցել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության, ինչպես նաև սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի համար:

ՀՀ ԱՆ ԱԱԻ Ընտանեկան ստոմատոլոգիայի դասընթացների գիտագործնական կենտրոնն իրականացնում է աշխատանքներ ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման ոլորտում պետական պատվերով և վճարովի հիմունքներով, մասնավորապես`

  • Թերապևտիկ ստոմատոլոգիական ծառայություններ մեծահասակների և մանկական բնակչության համար:
  • Վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններ մեծահասակների և մանկական բնակչության համար:
  • Օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայություններ մեծահասակ բնակչության համար:
  • Օրթոդոնտիկ ստոմատոլոգիական ծառայություններ մեծահասակների և մանկական բնակչության համար:
  • Ատամնատեխնիկական լաբորատոր ծառայություններ
  • Ճառագայթային ախտորոշման ծառայություններ` ատամների ռենտգեն հետազոտություն:

Կենտրոնն իրականացնում է նաև հետբուհական և լրացուցիչ կրթական ծրագրեր:

Lիցենզիա Կ-XX-000622 տրված 25.10.2004թ, Կ-XX-000855 տրված 15.11.2005թ Գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման լիցենզիա NՃԱՕ-184-2008 տրված 25.08.2008թ: ԱԱԻ տնօրեն՝ Ալեքսանդր Բազարչյան, կլինիկայի ղեկավար՝ Լուսինե Մուրադյան (կոնտակտային տվյալներ 010 23-48-62):