Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման, վարման և կանխարգելման սկզբունքները

Սույն ուսումնական ձեռնարկը նախատեսված է առողջության առաջնային պահմանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների՝ մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների և մանկաբարձուհիների համար։ Ուսումնական ձեռնարկում զետեղված թեմաները վերաբերում են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերմանը, վարմանը և քաղցկեղի կանխարգելման սկզբունքներին, ինչպես նաև այն հիմնական գործառույթներին, որոնք պետք է իրականացվեն ԱԱՊ օղակի բուժաշխատողների կողմից։ Ուսումնական ձեռնարկի նյութերը հիմնավորված են ապացուցողական բժշկության նորագույն տվյալներով, ինչպես նաև նյութերը մշակողների փորձագիտական տեսակետներով։ Ուսումնական ձեռնարկը կարող է նպաստել ԱԱՊ օղակի բուժաշխատողների հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության գործընթացին, ինչպես նաև՝ ԱԱՊ օղակում արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների և քաղկեղի ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժական միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպմանը։ Ուսումնական ձեռնարկը հետաքրքրություն է ներկայացնում տարբեր բժշկական մասնագիտությունների, հատկապես աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև՝ հետազոտողների և ուսանողների համար։ Ձեռնարկը մշակվել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲ Ընկերության կողմից, աշխատանքները ղեկավարել և համակարգվել են ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Ուղեցույցում նշված մոտեցումները կիրառվելու են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված սքրինինգային ծրագրերի իրականացման ընթացքում։

Դիտել/Ներբեռնել զեկույցը